Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ. Խաժակյանը՝ Սաղաթելյանին

Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ. Խաժակյանը՝ Սաղաթելյանին
Քաղաքականություն
13:53, 15 май 2022
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է. 

«Իշխան Սաղաթելյանը երեկ ասուլիսի ժամանակ տեսնելով լրագրողների բազմությունը ոգևորվել և իրեն թույլ է տվել իր տրամաչափից մեծ արտահայտություններ Մարուքյանի հասցեին: 

Ադրբեջանին ուղղված և Մարուքյանի կողմից հրապարակված վեց կետերի բովանդակությունը թողած Իշխանը իր չափը չճանաչելով փորձել է վիրավորել Մարուքյանին: 

Նա հավանաբար մոռացել է, որ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետ է աշխատել և աչքի է ընկել միայն այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանի լայվի շրջանակներում Սևանի ջրում լող է տվել, որպեսզի մարդկանց համոզի, որ ամեն բան կարգին է, և կարող են գնալ Սևանի իր հյուրանոց հանգստանալու: Եթե այդ ընթացքում նա մարզպետ չլիներ, հավանաբար ասելու էր, որ ջուրը ազգադավ իշխանություններն են պղտորել...

Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ: Չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա...»