Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Բաբայանը՝ այդ անգրագետը, հավանաբար չգիտի, թե որտեղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը. Խաժակյան

Արսեն Բաբայանը՝ այդ անգրագետը, հավանաբար չգիտի, թե որտեղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը. Խաժակյան
Քաղաքականություն
14:09, 24 апрель 2022
Արսեն Բաբայանն ավելի անբարո է, քան ես կարող էի պատկերացնել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մանրամասնելով, որ Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգ Գորգիսյանը իր երեխաների հետ հատում է գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի այնտեղ ամփոփված իր հորեղբորը՝ Մովսես Գորգիսյանին:

Ըստ Խաժակյանի, Բաբայանը դա ներկայացրել է, իբրև Գորգիսյանը որպես արտոնյալ հերթ է խախտել:
«Այդ անգրագետը հավանաբար չգիտի, թե որտեղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը»,-գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Խաժակյանը լրացրել է իր միտքը՝ նշելով, որ շատերին է հայտնի՝ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը ամփոփված է Ծիծեռնակաբերդի բարձունքում, պատի և արահետի միջնամասում:

«Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս Գևորգ Գորգիսյանը առանձնանալով կուսակցական ներկայացուցիչներից իր ընտանիքի հետ հատել է բաժանարար գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի Մովսես Գորգիսյանի գերեզմանաքարին, որը գտնվում է անմիջապես սիզամարգի մեջ:

Արսեն Բաբայան անուն ունեցող հայը այդ դրվագը ներկայացրել է այնպես, իբրև Գորգիսյանը խախտել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հերթը: Այսքան անբարո վարքագիծ ես չգիտեմ էլ ումից կսպասեի»,-եզրափակել է Խաժակյանը:
Մովսես Գորգիսյանը  հայ քաղաքական գործիչ է, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը:
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 

 Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։