Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնատար անձ են համարվելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող բոլոր անձինք. Սրբուհի Գալյան

«Մենք առաջարկում ենք ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը և այդ անձանց շրջանակում ներառել այն անձանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն»,- այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը, ներկայացնելով օրենքում կատարվող փոփոխությունները, ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անհնար է լինում որոշել այդ գույքի շուկայական արժեքը. «Այդ անհնարինությունը պետք է փաստվի փորձագետի կողմից, և այս դեպքերում մենք առաջարկում ենք, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա շուկայական արժեքի փոխարեն պահանջել պատասխանողից իքս գույքի ձեռք բերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս՝ այդ գույքի ձեռք բերման պայմանագրային արժեքը»:

Ինչպես նշեց Սրբուհի Գալյանը, մի շարք օբյեկտիվ պատճառներով 2 տարում հնարավոր չէ ավարտել ապօրինի գույքի ձեռք բերման ուսումնասիրման ժամկետը, ուստի առաջարկում են որպես ժամկետ սահմանել 3 տարին. «Առաջարկում ենք, որ այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում