Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջերս ԱՄՆ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել. ՀՀ դատախազությո՞ւնն է դիմել. Սոնա Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Մենք վերջերս տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել: Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք ՀՀ դատախազությո՞ւնն է դիմել, և գումարը, եթե հաստատվի, որ ապօրինի գույքի ձեռք բերման աղբյուր է ստացվել, ի՞նչ մեխանիզմով է վերադարձվելու Հայաստան»,- դիմելով Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Ի պատասխան Սրբուհի Գալյանն ասաց, որ ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնության  հիմքում ընկած է Դատախազության գործողությունների ամբողջությունը: Իսկ ինչ վերաբերում է բռնագանձվող դումարի վերադարձին, Գլխավոր դատախազի տեղակալը նշեց, որ դրանք տեխնիկական խնդիրներ են միայն:

Մանրամասն՝ տեսանյութում: