Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավասու մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ սկսել պաշտոնատար անձանց գույքի ուսումնասիրության վարույթ. Սրբուհի Գալյան

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես հաղորդեց Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, այս օրենքում փոփոխությունները կնպաստեն ոչ վաղ անցյալում պետության մեջ ներդրված այդ կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը:

«Նախագծով առաջարկվում է օրենքով պաշտոնատար անձ հասկացությունն ընդլայնել և դրանում ներառել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց»,- նշեց Գլխավոր դատախազի տեղակալը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է իրավասու մարմնին լիազորել փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել պաշտոնատար անձանց գույքի նկատմամբ ուսումնասիրության վարույթ. «Առաջարկվում է ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն»:

Սրբուհի Գալյանը, ներկայացնելով հաջորդ փոփոխությունը, նշեց, որ վարույթ իրականացնող մարմնին պետք է ընձեռվի հնարավորություն, որ որևէ գույքի շուկայական արժեքի գումար պահանջելու փոխարեն պահանջի ձեռք բերման արժեքի չափով գումար՝ այն դեպքերում, երբ շուկայական արժեքի գումարը պարզելը կլինի անհնար:

Մանրամասն՝ տեսանյութում: