Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային պատասխանատվության ի՞նչ ցածր աստիճան է պետք՝ սեփական երկրիդ զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար. Վահագն Ալեքսանյան. լուսանկար

Հանրային պատասխանատվության ի՞նչ ցածր աստիճան է պետք՝ սեփական երկրիդ զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար. Վահագն Ալեքսանյան. լուսանկար
Հասարակություն
10:19, 07 май 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ տարածեցին այս լուսանկարը ու վերնագրեցին՝ «ադրբեջանցի հատուկջոկատայինը Կիրանցում»։ 

Իրականում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է։ 

Ուղղակի պատկերացրեք, թե հանրային պատասխանատվության ի՞նչ ցածր աստիճան է պետք՝ սեփական երկրիդ զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար, ինչ է թե մի քիչ ավելի շատ անհանգստություն տարածես, մի քիչ ավելի շատ լարես մարդկանց նյարդերը։ 

Ախր հազար անգամ էս ճանապարհով գնացել եք, հազար անգամ նույն ֆեյք-նյուզերի արշավները կազմակերպել եք ու պարտվել։