Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ է, որ երեկ հայտնի խեղկատակի հրապարակած փաստաթղթի նախագծի մի մասը սևացված էր՝ հերթական անգամ մարդկանց սթրեսի ենթարկելու համար․ Վահագն Ալեքսանյան

Ակնհայտ է, որ երեկ հայտնի խեղկատակի հրապարակած փաստաթղթի նախագծի մի մասը սևացված էր՝ հերթական անգամ մարդկանց սթրեսի ենթարկելու համար․ Վահագն Ալեքսանյան
Հասարակություն
18:21, 20 май 2021
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առնվազն ակնհայտ է, որ երեկ հայտնի խեղկատակի հրապարակած փաստաթղթի նախագծի մի մասը սևացված էր՝ հերթական անգամ քաղաքացիներին անորոշության մատնելու, հերթական անգամ գրապանահատների ոհմակի կողմից կառավարության շենքը գրոհելու, մարդկանց հավելյալ սթրեսի ենթարկելու համար։ 

Ի՞նչ աստիճանի անբարոյական պիտի լինես, որ ձեռքդ ընկած թղթում փակես իրենից միայն տեխնիկական բնույթի հարցեր ներկայացնող հատվածները (սա ասում եմ՝ հենվելով մամուլում հրապարակված փաստաթղթի տարբերակի և պարզ տրամաբանության վրա) ու քո իսկ բերանով ու ոչ պաշտոնական խոսնակներիդ երեսով ներկայացնես, թե ծածկվածը դավադրություն է ազգի ու պետության դեմ։ 

Որ ասեմ սրիկա եք, ախր, նույնիսկ սրիկաները կնեղանան՝ ձեզ իրենց հետ նույն հարթության վրա դնելու համար»։