Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ում կա կոնսենսուս. Ռուսական սառեցված ակտիվներից եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց

ԵՄ-ում կա կոնսենսուս. Ռուսական սառեցված ակտիվներից եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց
Միջազգային
10:45, 07 май 2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունում համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցների 90%-ն օգտագործել Ուկրաինայում պաշտպանական նպատակներով։ Այս մասին նա ասել է Ռիգայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի վարչապետների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այս մասին պայմանավորվածությունը համաձայնեցման վերջնական փուլում է։

«Եվրոպայում մենք կոնսենսուս ունենք առ այն, որ ցանկանում ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված չծրագրված եկամուտը: Սա զգալի գումար է, որը կազմում է տարեկան մի քանի միլիարդ։ Եվ մենք համաձայնության ենք եկել (վերջնական փուլում է), որ մենք ցանկանում ենք այդ միջոցների 90%-ն օգտագործել Ուկրաինայի պաշտպանական նպատակների համար»,- ասել է Շոլցը։