Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց

Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց
Աշխարհ
21:30, 30 март 2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանացիներին ուղղված ուղերձում հիշեցրել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին:

«Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված է եղել մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Իսկ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը խախտեց այդ սկզբունքը։ Առանց արդարության խաղաղություն չի լինում։ Ահա թե ինչու ենք մենք աջակցում Ուկրաինային արդար խաղաղության համար պայքարում»,- ասել է Շոլցը։

Կանցլերի խոսքով` Ուկրաինայի աջակցությունը կարևոր է նաև Գերմանիայի անվտանգության համար: