Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Հասարակություն
10:10, 07 май 2024
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է: