Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր հրդեհ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Հասարակություն
15:10, 24 октябрь 2023
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան ՋԷԿ-ի չշահագործվող շինության տարածքում, որտեղ կուտակված է եղել փայտ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան տեղեկություններ, որ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարելիս եղել: