Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը կարող է փոխվել 180 աստիճանով, իսկ Մինսկի խումբը կարող է դառնալ Արևմուտք-ՌԴ փոխգործակցության «success story»․ քաղաքագետ

Իրավիճակը կարող է փոխվել 180 աստիճանով, իսկ Մինսկի խումբը կարող է դառնալ  Արևմուտք-ՌԴ փոխգործակցության «success story»․ քաղաքագետ
Քաղաքականություն
16:37, 24 июнь 2022
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին 

Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ռուսական կողմի հետ շփումները դադարեցնելը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից սայթաքում էր, որը նրանք արագ գիտակցեցին և ցանկանում են շտկել (օրինակ՝ Դոնֆրիդի հայտարարությունը): 

Ռուսական կողմը, սակայն, օգտվելով այդ սխալից՝ ամեն անգամ ընդգծում է, որ հենց արևմտյան համանախագահներն են դադարեցրել համատեղ աշխատանքը և փորձում է լեգիտիմացնել ողջ գործընթացի մոնոպոլիզացիան իր կողմից: Իսկ դրա համար ռուսական կողմն ավելի շատ լծակներ ու հնարավորություններ ունի, քան մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը:

Դե իսկ Բաքուն էյֆորիայի մեջ է. Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի չեղարկումը նրա վաղեմի երազանքներից է: 

Այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես միասնական ֆորմատ, այսօր չի գործում: Սակայն այն շարունակում է իր գոյությունը, և աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում այստեղ ևս իրավիճակը կարող է փոխվել 180 աստիճանով, իսկ Մինսկի խումբը կարող է դառնալ  Արևմուտք-ՌԴ փոխգործակցության «success story», ինչպես նախկինում ներկայացվում էր տարբեր ճգնաժամերի դեպքում: