Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենիքի փրկությունը հետաձգվում է շոգի պատճառով․ ընդդիմության հուլիսի 21-ի հանրահավաքը չի կայանա

Հայրենիքի փրկությունը հետաձգվում է շոգի պատճառով․ ընդդիմության հուլիսի 21-ի հանրահավաքը չի կայանա
Քաղաքականություն
13:50, 19 июль 2022
«Սիրելի հայրենակիցներ,

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը» : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

«Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում» ։