Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել․ մանրամասներ Փաշինյանի և ՔՊ խմբակցության հանդիպումից

Մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել․ մանրամասներ Փաշինյանի և ՔՊ խմբակցության հանդիպումից
Քաղաքականություն
20:37, 04 сентябрь 2022
Այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Հանդիպման ընթացքում թե խմբակցության պատգամավորները, և թե վարչապետ Փաշինյանը վերահաստատել են, որ հավատարիմ են մնում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց նախընտրական խոստմանը և ուժերի ներածին չափով ամեն բան անելու են տարածաշրջանում  կայունության հաստատման ու պահպանման համար։

-Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու  ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները այլ ելք չեն թողնում, բացի խաղաղության հաստատումից ու պահպանումից,- ընդգծել են  հանդիպման մասնակիցները: Ի դեպ, ինչպես ՔՊ խմբակցության հայտնել է Medianews.am-ի աղբյուրները, խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է, որ մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել։