Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը
Քաղաքականություն
14:12, 11 апрель 2021
 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Ապրիլի 9-ին Սարյան 26/3 հասցեում տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը, որին ներկա էին նախաձեռնության համահիմնադիրները և համախոհները:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Սանասարյանը՝ ներկայացնելով նախաձեռնության անդամներին և առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 23-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում: