Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ ԱԳ նախարարն Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ԱՀ ԱԳ նախարարն Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
10:40, 28 сентябрь 2022


Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Նազարեթ Դարաքճյանի, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և ընկերակցության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Արցախի ներկա իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարը ընդգծել է  Ավետարանչական ընկերակցության երկարամյա ներգրավվածությունը Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերում։ Դավիթ Բաբայանը նաև հույս է հայտնել, որ ազգանվեր այս գործունեությունը կլինի շարունակական։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։