Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին․ Ադամ Շիֆ

ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին․ Ադամ Շիֆ
Քաղաքականություն
23:09, 06 октябрь 2022
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և բռնությունների, իսկ տեսանյութը ցույց է տալիս սառնասրտորեն իրականացված մահապատիժները։
 
Սրանք ռազմական հանցագործություններ են։
 
ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։ Եվ բոլոր հայ ռազմագերիներին պետք է ապահով տուն վերադառնան հենց հիմա»։