Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը մեկնել է Ղազախստան

Բայրամովը մեկնել է Ղազախստան
Քաղաքականություն
13:24, 25 ноябрь 2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այցով մեկնել է Ակտաու՝ մասնակցելու Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, որպես առաջին հանդիպման շարունակություն, որը կայացել էր 2022 թվականի հունիսի 27-ին Բաքվում, այս հարթակի նպատակն է նպաստել վերոնշյալ երկրների միջև տրանսպորտի, տարանցման, կապի, առևտրի ոլորտներում և այլ ուղղություններում համակարգված համագործակցության զարգացմանը։ 

Ակտաուի հանդիպմանը սպասվում է նաև վրացական պատվիրակության մասնակցությունը։