Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոհունակությամբ ընդգծել ենք վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան. ՀՀ ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել Փարիզում

Գոհունակությամբ ընդգծել ենք վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան. ՀՀ ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել Փարիզում
Քաղաքականություն
10:19, 29 ноябрь 2022
Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպմանը զրուցակիցներիս հետ մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերահաստատել եմ Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։ 

Գոհունակությամբ ընդգծել ենք վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն ենք ձեռքբերել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։