Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկեր Անդրկովկասում․ Շոյգոն՝ Պապիկյանին

Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկեր Անդրկովկասում․ Շոյգոն՝ Պապիկյանին
Քաղաքականություն
16:46, 09 декабрь 2022
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Հանդիպման ընթացքում Շոյգուն նշել է, որ Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկեր Անդրկովկասում։
«Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման մեջ և ամեն ջանք գործադրում ենք դրա համար։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցությունը Հայաստանի զինված ուժերի ներուժի մեծացման գործում»,- ասել է Շոյգուն։

Բացի այդ, երկու երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հաստատել են 2023 թվականի համագործակցության ծրագիրը։