Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով

ԱՄՆ Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների  նկատմամբ՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով
Քաղաքականություն / Աշխարհ
22:51, 09 декабрь 2022
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկել՝ խթանելու կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատվությունն ամբողջ աշխարհում. ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների նկատմամբ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Իրանի, Չինաստանի և Ուկրաինայի, Պերուի, Ֆիլիպինների, ինդոնեզիայի, ԳՎինեայի, Բուրունդիի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։ 

Ադրբեջանից  սանկցիայի տակ է հայտնվել Քերիմ Հեյդար Ալիմարդանովը՝ Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պաշտոնյան: Նրա նկատմամբ պատժամիջոց է սահմանվել 7031(գ) կետի համաձայն, որը նախատեսում է այն դեպքերը, երբ առկա են հավաստի տեղեկություններ, որ օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաները ներգրավված են եղել էական կոռուպցիայի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ։ Այդ անձինք և նրանց անմիջական ընտանիքի անդամները իրավունք չունեն մուտք գործել Միացյալ Նահանգներ:
 
ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Լյուդմիլա Նիկոլաևնա Զայցևան, որը, նշվում է, որ ներգրավված է եղել Ուկրաինայից երեխաների առևանգման և բռնի տեղափոխման մեջ, Ալեքսեյ Վալենտինովիչ Մուրատովը, որը գլխավորել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կետերին աջակցելու համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու գործընթացը և մի շարք այլ անձինք։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի