Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քաղաքականություն / Հայաստան
23:43, 16 декабрь 2022
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը։

Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին  չէր կարողանում քվորում ապահովել և նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները: