Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն, որպեսզի վերականգնի Հայաստան - Արցախ կյանքի ճանապարհի երթևեկությունը. Մոսկվայում համաժողովի ընթացքում գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին. Լիլի Մինասյան

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն, որպեսզի վերականգնի Հայաստան - Արցախ կյանքի ճանապարհի երթևեկությունը. Մոսկվայում համաժողովի ընթացքում գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին. Լիլի Մինասյան
Քաղաքականություն
20:35, 19 декабрь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Լիլի ՄԻնասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեկտեմբերի 14-15-ը Մոսկվայում ես և գործընկերներ Միքայել Թումասյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանը, «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Հայկ Մամիջանյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայում մասնակցել ենք «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների և դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» III միջազգային համաժողովին։

Համաժողովի ընթացքում գործընկերներիս ուշադրութունն եմ հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունից մի խումբ անձինք, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստ, վրաններ են տեղադրել Շուշիի մոտ՝ փակելով Լաչինի միջանցքի բնական և անխոչընդոտ երթեւեկությունը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին։

Խստաշունչ ձմռանը Ադրբեջանը դադարեցրել էր գազամատակարարումը ողջ Լեռնային Ղարաբաղում։ Այս գործողությունների արդյունքում արդեն որերորդ օրն է՝ ԼՂ բնակիչները զրկվում են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ։ 

Համաժողովի շրջանակներում ունեցել ենք հանդիպումներ Պետական դումայի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում բարձրաձայնել ենք մի շարք հարցեր։ 

Ի՞նչու է ռուսական կողմը անարձագանք թողել սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսսիան։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմ, որպեսզի վերականգնի Հայաստան - Արցախ կյանքի ճանապարհի երթևեկությունը։

Ի՞նչ վերաբերմունք ունի ռուսական կողմը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, երբ Ռուսաստանը հանդես է գալիս որպես խաղաղության պայմանագրի երաշխավոր։

Դեկտեմբերի 15-ին հանդիպել ենք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»։