Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատվիրակության կազմում ընդգրված ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին՝ նախընտրելով ներքաղաքական մանիպուլատիվ գործելաոճը»․ Հռիփսիմե Գրիգորյան

«Պատվիրակության կազմում ընդգրված ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին՝ նախընտրելով ներքաղաքական մանիպուլատիվ գործելաոճը»․ Հռիփսիմե Գրիգորյան
Քաղաքականություն
19:04, 21 октябрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հոկտեմբերի 21-22-ին Սանկտ-Պետերբուրգում անցկացվում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում եմ գործընկերներիս՝ Լիլիթ Մինասյանի (@Lili Minasyan) եւ Տրդատ Սարգսյանի (Տրդատ Սարգսյան / Trdat Sargsyan) հետ:

Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդական զբոսաշրջությունն է: 

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշի քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մտքին, ԱՊՀ գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել Ադրբեջանի կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով  եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Նաեւ շեշտել եմ, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հաջորդիվ ներկայացրել եմ եմ ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, զբոսաշրջային ներուժը եւ տուրպրոդուկտները, ինչպես նաեւ ԱՊՀ մեր գործընկերներին հրավիրել գալիք տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հ.գ. Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրված ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել վեհաժողովի նիստին՝ նախընտրելով ներքաղաքական մանիպուլատիվ գործելաոճը Հայաստանի եւ Արցախի շահերը արտաքին բոլոր ամբիոններում պաշպանելու կարեւոր առաքելությանը: 

Հ.հ.գ. Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակի՝ որպես կոորդինատոր ընտրելու հարցին, որը, ի գիտություն, միջխորհրդարանական վեհաժողովներում նախատեսված է հերթափոխով: