Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել Մոսկվայում

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել Մոսկվայում
Քաղաքականություն
20:55, 28 декабрь 2022
Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ են վարել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում․ գրում է ՌԻԱ Նովոստին։
 
«Մենք քննարկել ենք սիրիական ճգնաժամի և փախստականների խնդրի լուծման ուղիները, համատեղ ջանքերը Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում», - հստակեցրել են նախարարությունից։
 
Հաղորդվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը նշել են երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ ողջ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։
 
Ինչպես ավելի ուշ գրել է Hürriyet թերթը, այս բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև առաջին պաշտոնական շփումն էին վերջին 11 տարվա ընթացքում։
 
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) թևի դեմ. հաղորդվել է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում: 
 
Նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։ Նա նաև նշել է, որ հաջորդ տարի Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար։