Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ խոսնակը չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը

Իրանի ԱԳՆ խոսնակը չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը
Քաղաքականություն / Տարածաշրջան
20:11, 09 январь 2023
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քենանին չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը. գրում է Ազատություն Ռ/Կ-ն։

«Մենք գտնում եք, որ երկու երկրների միջև որոշ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- ըստ «Թուրան» գործակալության, այսօր ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Միաժամանակ նա հերքել է պնդումները, թե Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները սառն են, նշելով, որ չնայած որոշ թյուրըմբռնումներին՝ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալ են։