Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Իրանի միջև տարաձայնություններ չկան. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանի և Իրանի միջև տարաձայնություններ չկան. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Քաղաքականություն
14:33, 02 ноябрь 2022
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հարցազրույց է տվել իրանական Mehr լրատվական գործակալությանը։ Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն ոչ միայն կառավարությունների մակարդակով, այլև՝ երկու ժողովուրդների։

Հունանյանը նշեց, որ Իրանը Հայաստանի հիմնական գործընկերներից է, և ապագայում երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն բոլոր ոլորտներում։

«Իրանի հետ մենք տարաձայնություններ չունենք, և մեր կարծիքները հաընկնում են գրեթե բոլոր հարցերում։ Իհարկե, մեր հարաբերություններն ապագայում էլ ավելի կզարգանան»,- ասել է Հունանյանը։

Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, այդ առումով էլ բանակցում է Ադրբեջանի հետ, սակայն Բաքուն միշտ առավելագույն պահանջներ է ներկայացնում։

Նա ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և Ադրբեջանը պետք է հետևի այս սկզբունքին։