Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ո՛չ հուսալի անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության լեգիտիմ միջնորդ․ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

Ռուսաստանը ո՛չ հուսալի անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության լեգիտիմ միջնորդ․ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
Քաղաքականություն / Աշխարհ
22:22, 10 январь 2023
Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և պետք է անհապաղ չեղարկվի․ ասված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի թվիթերյան էջում։
 
«Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար:
 
Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը ո՛չ հուսալի անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ Հարավային Կովկասում խաղաղության լեգիտիմ միջնորդ։  Մոսկվան հերթական անգամ օգտագործում է հայերի և ադրբեջանցիների տառապանքները սեփական դաժան  ու ցինիկ նպատակների համար»,- ասված է գրառման մեջ։