Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար․ Լիտվայի ԱԳՆ

Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար․ Լիտվայի ԱԳՆ
Քաղաքականություն / Աշխարհ
20:02, 16 декабрь 2022
Լիտվայի ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու ու Արցախի 120 000 բնակչությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու փաստի առնչությամբ։

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև խափանում են Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»,- ասված է Լիտվայի Հանրապատության արտաքին քաղաքական գերատեսչության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը, այսօր գազամատակարարումը վերակնագնվել է։