Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ շարունակական անմարդկային վերաբերմունքը վտանգավոր է ու անընդունելի․ ԱՄՆ սենատոր

Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ շարունակական անմարդկային վերաբերմունքը  վտանգավոր է ու անընդունելի․ ԱՄՆ սենատոր
Քաղաքականություն / Աշխարհ
22:49, 15 декабрь 2022
ԱՄՆ սենատոր Թոնի Կարդենասը, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի 29-րդ շրջանը՝ Սան Ֆերնանդո հովիտը, թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
 
«Ադրբեջանը կրկին անխոհեմ պատրաստակամություն է ցուցաբերում՝ վտանգի ենթարկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումները։ Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ շարունակական անմարդկային վերաբերմունքը վտանգավոր է ու անընդունելի»։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: