Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:35, 13 декабрь 2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերի իր միկրաբլոգում գրել է
 
««Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող
միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է
Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական
փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա...»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
 
Նշենք նաև Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: