Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը, շրջափակել ժողովրդին․ եթե սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը, շրջափակել ժողովրդին․ եթե սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ Արցախի ՄԻՊ
Հասարակություն
19:17, 13 декабрь 2022
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը (Հայաստան - Արցախ գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով), դրան զուգահեռ՝ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
Եթե սա հանցագործություն չէ, ապան ի՞նչ է»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: