Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահների միջնորդությամբ փորձում ենք խնդիրը կարգավորել․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակը՝ գազամատակարարման դադարեցման մասին

Խաղաղապահների միջնորդությամբ փորձում ենք խնդիրը կարգավորել․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակը՝ գազամատակարարման դադարեցման մասին
Հասարակություն
13:01, 22 март 2022
Երեկ ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ 

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,- նշված էր տարածած հայտարարության մեջ։

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։

«Խաղաղապահների միջնորդությամբ փորձում ենք խնդիրը կարգավորել։ Եվ երեկ ինչպես տարածվել է, կա փականի խնդիր»,-ասաց Լուսինե Ավանեսյանը։