Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Հասարակություն
20:31, 17 март 2022
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել. այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։  Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում: