Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը անընդունելի մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար․ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի միջանցքը բացվի․ ԱՄՆ սենատոր

Ադրբեջանը անընդունելի  մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար․ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի  միջանցքը բացվի․ ԱՄՆ սենատոր
Քաղաքականություն / Աշխարհ
22:35, 15 декабрь 2022
Սենատոր, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ. Ջեք Ռիդը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
«Արգելելով Լաչինի միջանցքով ելումուտը և, ըստ տեղեկությունների, կտրելով բնական գազի մատակարարումը, Ադրբեջանը անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի մուտքը վերականգնվի և բանակցությունները վերսկսվեն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: