Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ ԱՄՆ կոնգրեսական

Կոչ եմ անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն / Աշխարհ
23:01, 15 декабрь 2022
ԱՄՆ քաղաքական գործիչ, կոնգրեսական Յանգ Քիմը  թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
«Կոչ եմ անում Ադրբեջանին բացել միջանցքը դեպի Արցախ, թույլատրել մարդասիրական մուտքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: