Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Քաղաքականություն
21:27, 15 декабрь 2022
Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը․ այս մասին տեղեկանում ենք երկրի ԱԳՆ-ի թվիթերի միկրոբլոգում արված գրառումից:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև խրախուսում ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: