Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
Քաղաքականություն / Աշխարհ
21:13, 13 декабрь 2022
ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների վերաբերյալ․ տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական էջից։

Հայտարարությունը՝ ստորև․
  
«Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող  զարգացումներին։
 
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ազատ տեղաշարժի նմանօրինակ սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:
 
Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:
 
ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»։