Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը փակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազամատակարարումը․ մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ապահովման աջակցությունը․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ

Ադրբեջանը փակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազամատակարարումը․ մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ապահովման աջակցությունը․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքականություն / Աշխարհ
22:23, 15 декабрь 2022
Ամերիկացի քաղաքական գործիչ է, Դեմոկրատական կուսակցության անդամ, Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սպանբերգերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
«Ադրբեջանը փակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազամատակարարումը` հեռացնելով այնտեղ ապրող հայերի սննդի, ջեռուցման, տաք ջրի և էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը:
 
Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ապահովման աջակցությունը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի պայմաններում»:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: