Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում․ ԱՄՆ կոնգրեսական

Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում․ ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն / Աշխարհ
23:14, 15 декабрь 2022
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Մենգը, որը ներկայացնում է Նյու Յորքի 6-րդ Կոնգրեսի շրջանը՝ Արևմտյան, Կենտրոնական և Հյուսիսարևելյան Քուինսի մասերը, թվիթերի իր միկրոբլոգում գրում է․
 
«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ սննդամթերքի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների  մատակարարման միակ ճանապարհը փակելու համա ։ Գազի անջատման մասին հաղորդագրություններն ավելի անհանգստացնող են, քանի որ ձմեռը է»։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: