Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել
Քաղաքականություն
20:33, 22 декабрь 2021
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում. այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն:


Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր: