Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգեյ Շոյգուն դարձյալ հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

Սերգեյ Շոյգուն դարձյալ հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
Քաղաքականություն
20:24, 20 май 2021
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 19-ի երեկոյան։