Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր առաջին պարեկությունը
Քաղաքականություն
22:46, 20 февраль 2023
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

«ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է նա։