Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին
Քաղաքականություն
12:55, 25 февраль 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին ազգային տոնի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։

Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»: