Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր
Քաղաքականություն
20:28, 03 март 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։
 
Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել:
 
Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement - TIFA) գործողությունների ակտիվացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։