Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
Քաղաքականություն / Աշխարհ
21:50, 04 апрель 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է. CNN-ի հաղորդմամբ՝ նա այժմ սպասում է դատավարությանը:

Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը խորհուրդ է տվել Արդարադատության նախարարությանը մեղադրել Դոնալդ Թրամփին, ապա նաև քրեական պատասխանատվության ենթարկել Կապիտոլիումի շենքը գրոհելու համար։

Մարտի վերջին Նյու Յորքում երդվյալ ատենակալների մեծ խումբը քվեարկել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելու համար Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով։

Ինքը Թրամփը ձերբակալության հետ կապված ասել է, որ չի հավատում, որ «սա տեղի է ունենում Ամերիկայում»։

Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:

Անահիտ Խաչատրյան