Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է դրոշն այրելու միջադեպին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է դրոշն այրելու միջադեպին
Քաղաքականություն
00:27, 15 апрель 2023
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Մենք դատապարտում ենք Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը Ադրբեջանի ազգային դրոշի այրումը։ Մտահոգիչ է, որ կազմակերպիչները անվտանգության որևէ միջոց չեն ձեռնարկել նման ատելության գործողությունների դեմ։ Մեղավորները պետք է համապատասխան պատժվեն»,- ասված է հաղորդագրությունում։