Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է. ինչպես ձեռք բերել

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է. ինչպես ձեռք բերել
Սպորտ
13:06, 29 март 2023
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է:


Ապրիլին Երևանում կայանալիք առաջնության տոմսերի գներն են 1000-ից մինչև 10 հազար դրամ: Դրանք կարող եք ձեռք բերել առցանց:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավելի մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: