Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճիշտ է, միլիոնատեր չենք դարձել, սրա-նրա վրա նալոգներ չենք դրել, առանձնատներ չենք կառուցել. Նիկոլ Փաշինյանը՝ Մարալիկում․ Տեսանյութ

Ճիշտ է, միլիոնատեր չենք դարձել, սրա-նրա վրա նալոգներ չենք դրել, առանձնատներ չենք կառուցել. Նիկոլ Փաշինյանը՝ Մարալիկում․ Տեսանյութ
Քաղաքականություն
14:00, 09 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 9-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպումը սկսեց մեկ րոպե լռությամբ նահատակների հիշատակը հարգելով:

Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են գրանցվել արդյունաբերության ոլորտում: «Միայն մեկ տարվա մեջ արդյունաբերության դերն ավելացավ 6 տոկոսով: Մենք գնալու ենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհով: 2019թ. ՀՀ-ն եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական ցուցանիշ ապահոված երկիրն է»: 

Նա անդրադարձավ խոսակցություններին, թե այս իշխանությունը չի կարողանում կառավարել, և ներկայացրեց ցուցանիշներ: «Սա է կառավարումը: Ճիշտ է, միլիոնատեր չենք դարձել, սրա-նրա վրա նալոգներ չենք դրել, ճիշտ է, առանձնատներ չենք կառուցել, ճիշտ է»,- հավելեց նա: 

Առավել մանրամասն` տեսանյութում: