Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարմանում եմ, որ ձեզ համար նորություն էին բանակցությունները. Հետևեք ԱԳՆ մամլո հաղորդագրություններին. Հակոբ Արշակյանը՝ Գեղամ Մանուկյանին

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից նախ հետաքրքրվեց, թե ինչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մեկնել Վաշինգտոն՝ բանակցելու Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, քանի որ նա Թուրքիայի հետ բանակցությունների հարցով բանագնացն է:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է:

Իսկ պատգանավորի դիտարկմանը, թե անակնկալ էր Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և դրա բազմափուլ լինելը, և թե հայ ժողովրդի թիկունքում դարձյալ տեղի են ունենում ստվերային գործընթացներ, Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Պարոն Մանուկյան, զարմանում եմ, որ ձեզ համար նորություն էր, որ բանակցություններ են տեղի ունենում: Առաջարկում եմ հետևել ԱԳՆ մամլո հաղորդագրություններին»:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում